2020-10-21 16:03
Լրատվական գործակալություններ
Լավրովը առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ի․Հ․Ալիևի ու Հայաստանի վարչապետ Ն․Վ․Փաշինյանի հետ հեռախոսային շփումների զարգացման շրջանակում հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Բանակցությունների ժամանակ քննարկվել են հրատապ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ, տեղեկացնում է News.am-ը։