2020-10-21 22:13
Լրատվական գործակալություններ
0
Ռոբերտ Քոչարյան. Նախագահների փորձառությունն ու գիտելիքը այս օրերին հատկապես կարևոր է
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարակվել, որում նշված է.
«Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։ Հայաստանի և Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ քննարկելու և լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում։ Նախագահների փորձառությունն ու գիտելիքը, ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է», տեղեկացնում է News.am-ը: