2020-10-22 08:31
Լրատվական գործակալություններ
0
Դեպի Արցախ և Արցախից ստացվող զանգերի և SMS հաղորդագրությունների համար սահմանվել է 0 դրամ
ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է բջջային օպերատորների նախաձեռնության մասին։
«Շնորհակալություն ենք հայտնում hայաստանյան բջջային օպերատորներին՝ Վիվա֊ՄՏՍ, Վեոն, Յուքոմ, դեպի Արցախ և Արցախից ստացվող զանգերի և SMS հաղորդագրությունների համար սահմանած հատուկ՝ 0 դրամ սակագնի համար:
Շատ կարևոր է յուրաքանչյուր ներդրում և ձեռնարկ՝ ի նպաստ մեր միասնական հաղթանակի:
Viva-MTS (Հոկտեմբերի 2-ից)
Beeline (Հոկտեմբերի 21-ից)
Ucom (Հոկտեմբերի 21-ից)»,- հայտնում է նախարարությունը, տեղեկացնում է News.am-ը։