Տավուշում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Վարչապետի կոչին ի պատասխան երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի և վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին: Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»,–գրել է Տավուշի մարզպետը, տեղեկացնում է Sputnik Armenia։