Քիմ Քարդաշյան. «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ է դրվել

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օրվա լավագույն նվերը համարել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Հայոց ցեղասպանություն» խորագիրը շրջանառության մեջ դնելը։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«Ծննդյանս օրվա լավագույն նվերը։ Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախում հայերի վրա կործանարար հարձակումների ֆոնին։ Շնորհակալություն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ տարված աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում մենք միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Մենք մեկ միասնական հայ ազգ ենք»,–գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։