Արայիկ Հարւթյունյանը ուղերձ է հղել հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակելով ուղերձը Facebook-ի իր էջում Արցախի նախագահը հույս է հայտնել, որ բոլորը մեկ մարդու նման կհետևեն իր կոչին։

 

Արցախի նախագահ Արայիկ Հարւթյունյանը տեսաուղերձ է հղել առաջնագծից, ինչպես ինքն է ասում` Աղդամի մատույցներից, հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությունից։

«Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ, ամենամեծ ուժն ունի հավատքը։ Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք ու ուզում եմ, որ բոլորդ հավատաք, որ հաղթելու ենք»,– ասում է Հարությունյանը։

Արցախի նախագահը կոչ է անում, որ յուրաքանչյուրն աղոթի առաջնագծում կանգնած զինվորների ու հաղթանակի համար։

«Ուզում եմ, որ այն միասնականությունը, որ այսօր կա, պահպանվի։ Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք` ձեզանից է կախված մեր ազգի ապագան»,– ասում է նա` կոչ անելով հնրավորության դեպքում հայրենիքի առաջ պարտքը կատարել մարտի դաշտում։

Հրապարակելով ուղերձը facebook-ի իր էջում Արցախի նախագահը հույս է հայտնել, որ բոլորը մեկ մարդու նման կհետևեն իր կոչին։

«Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից»,– գրել է Արայիկ Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։