ԱՀԿ-ն նախկինի պես մտահոգված է ԼՂ-ում մարտական գործողությունների էսկալացիայով

ԱՀԿ-ն նախկինի պես մտահոգված է ԼՂ-ում մարտական գործողությունների էսկալացիայով: «Սեպտեմբերի վերջից բռնության հետևանքով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են տեղահանվել, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել և զոհվել:

Մարտական գործողություններն արդեն նպաստում են կորոնավիրուսի փոխանցման կտրուկ արագացմանը: Շարունակվող բռնությունն ու բնակչության հետագա տեղահանումը խորացնում են առողջապահության ոլորտում իրավիճակի անկայունությունը:

Հակամարտությունն էլ ավելի է ծանրաբեռնում առողջապահական համակարգը: Դա տեղի է ունենում COVID-19-ի դեպքերի աճի պայմաններում:

ԱՀԿ-ն հակամարտող կողմերին վճռականորեն կոչ է անում պաշտպանել քաղաքացիական անձանց և բուժհաստատությունները, օգնություն ցուցաբերել վիրավորներին և հիվանդներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Կորոնավիրուսի համատեքստում հատկապես կարևոր է, որպեսզի բոլոր բուժաշխատողները պաշտպանված լինեն բռնությունից:

Մարտական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր է բժշկական սպասարկմանը հասանելիությունը պահպանելու համար»,-ասվում է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գծով ղեկավար Անրի Կլյուգեի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: