Իսրայելի հայ համայնք. Մենք մի պահանջ ունենք, որպեսզի Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երուսաղեմի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում Իսրայելի ԱԳՆ շենքի դիմաց:

 

Հանրահավաքի մասնակից, քաղաքագետ Մենդել Կորսունսկու խոսքով` հավաքվածներն արտահայտում են իրենց բողոքը Ղարաբաղյան հակամարտության հետ կապված Իսրայելի քաղաքականության կապակցությամբ. «Մենք մի պահանջ ունենք, որպեսզի Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայ համայնքը ավտոերթով բողոքի ակցիա էր անցկացրել Ադրբեջանին զենք վաճառելու դեմ: Ավտոերթին մասնակցում էր 300 ավտոմեքենա և մի քանի հարյուր մարդ, տեղեկացնում է News.am: