2020-10-22 18:39
Լրատվական գործակալություններ
Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը։ Լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։
Գրավի չափն է 100 միլիոն դրամ։
Սամվել Դիլբանդյանն ասաց, որ դատարանը գնահատելով իրենց միջնորդության մեջ բերված բոլոր իրավական և փաստական հանգամանքները, ըստ էության, կայացրեց արդարացի որոշում։
Հարցին՝ արդյոք այսօր արդեն ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը, կհասցնե՞ն գրավի գումարը վճարել, փաստաբանն ասաց, որ պետք է հասցնեն, միջոցներ ձեռնարկում են, տեղեկացնում է News.am-ը: