ՊԲ-ն վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի Հանրապետության ՊԲ-ն հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել:

 


      

Տեսանյութում երևում է վարձկան ահաբեկիչների անկանոն և տարերային տեղաշարժը հոգեմետ միջոցների ազդեցության ներքո:

ՊԲ-ն հայտնում է, որ նրանք ունեն ադրբեջանական զինուժին ոչ հարիր հանդերձանք, բացարձակ անտարբեր վերաբերմունք վիրավոր զինակցի հանդեպ:

ՊԲ-ից հայտնում են, որ կադրերում երևացող բոլոր վարձկան ահաբեկիչները ոչնչացվել են, տեղեկացնում է News.am-ը: