Բրեդ Շերման․ Ադրբեջանի ագրեսիայի շարունակման դեպքում ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը

Ադրբեջանի ագրեսիայի շարունակման դեպքում ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ Այս մասին իր թվիթերյան էջում նշել է կոնգրեսական Բրեդ Շերմանը։

«Չորս շաբաթ անց Ադրբեջանը խախտեց հրադադարի մասին երկու պայմանավորվածությունները և շարունակում է անխնա հարձակումները արցախցիների վրա։ Ադրբեջանի ուղերձը միանշանակ է նրա պատասխանն է բռնությունը, այլ ոչ թե բանակցությունները։ ԱՄՆ-ն պետք է ուղարկի այլ ազդանշան՝ եթե հարձակումը շարունակվի, մենք պատրաստ ենք Արցախի Հանրապետությունը ճանաչելու որպես անկախ պետություն»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը: