2 474 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 73 310

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 474-ով և դարձել 73 310։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 21 560 մարդ (+1 969), կատարվել է 368 053 թեստավորում (+5 760), առողջացել են վարակվածներից 50 276-ը (+489)։ Գրանցվել է մահվան 1 145 (+14) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է երկուսով և դարձել 329, տեղեկացնում է Sputnik Armenia։