Մակրոնը Ֆրանսիայի օգնությունն է խոստացել վիրավորներին Ղարաբաղում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բաքվին և Երևանին կոչ է արել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ֆրանսիայի առաջնորդը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կտրամադրի վիրավորներին: Մանրամասները կհրապարակվեն առաջիկա օրերին, dpa գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատին մոտ գտնվող աղբյուրները:

Մինչ այդ Ֆրանսիայի պետության ղեկավարը բանակցություններ էր վարել իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ: Վերջինիս Մակրոնն ընդունել է Փարիզի իր պաշտոնական նստավայրում: Ֆրանսիայի նախագահը մեկ անգամ ևս շեշտել էր, որ ստեղծված իրավիճակից ելքը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով: Միևնույն ժամանակ, երկխոսությունը վերսկսելու համար «հանգիստ մթնոլորտ» է անհրաժեշտ, հավելել էր նա, փոխանցում է DW-ն:

Մինչ Սարգսյանի հետ հանդիպելը, Մակրոնը երկու հեռախոսազրույց էր ունեցել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փարշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հոկտեմբերի 22-ին «Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղարաբաղում զինված բախումների արդյունքում երկու կողմերի մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է հինգ հազարի, տեղեկացնում է News.am-ը։