«Ջա՜ն, կպավ»․ թշնամու զինտեխնիկայի ոչնչացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ճշգրիտ հրետանային հարվածներ հասցնել` ոչնչացնելով հակառակորդի մարտական տեխնիկան։

 



Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայկական զինված ուժերը ոչնչացնում թշնամու զինտեխնիկան։

Հակառակորդի մարտական տեխնիկան ոչնչացնելուց հետո լսվում է հայ քաջորդիների ոգևորված և ուրախ ձայնը։

«Արցախը մերն է, ջան, կպավ»,-ասում է տղաներից մեկը, տեղեկացնում է Sputnik Armenia։