Պեսկով․ Պուտինն ամեն ինչ անում է Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը դադարեցնելու համար, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինն ասել է, որ ամեն օր շփման մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ։ Ես միայն կարող եմ կրկնել, որ ՌԴ նախագահը հնարավոր ամեն բան է անում է պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն դուրս բերելու համար», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էին, որ պատրաստ են Մոսկվա գնալ ու քննարկել հակամարտության թեման։ Ալիևի խոսքով՝ ինքը նման հրավեր դեռ չի ստացել Պուտինից, տեղեկացնում է Sputnik Armenia։