Երևանում անձնագրային 2 բաժանմունք ժամանակավորապես չի աշխատելու COVID-19-ի պատճառով

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակով /COVID-19/ պայմանավորված` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատելու։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

«Խնդրում ենք անձնագրային գործողությունները /բացառությամբ՝ հաշվառումների/ կատարել այլ անձնագրային ծառայություններում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հաշվառման գործողությունները հնարավոր կլինի կատարել աշխատանքները վերսկսելուց հետո։

«Այն քաղաքացիները, ովքեր արդեն դիմում են ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ/ ձեռք բերելու վերաբերյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-17.00-ն կարող են ներկայանալ Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայություններ՝ փաստաթուղթը ստանալու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am։