Ինչն է թանկացել պատերազմի ընթացքում. ՏՄՊՊՀ–ն ներկայացրել է դիտարկման արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook–ի իր էջում հրապարակել է հայաստանյան շուկայում պատերազմի ընթացքում թանկացած ապրանքների ցանկը։

Հանձաժողովի իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 8-ից 22–ն ընկած ժամանակահատվածում շաքարավազը երևանյան սուպերմարկերկետներում թանկացել է շուրջ 20 դրամով, կարագի 1 կգ–ը` 20 դրամով, ձեթը` 15-80 դրամով` կախված տեսակից, ալյուրը` 10-15 դրամով։

Հանձնաժողովը հայտնում է, որ միաժամանակ ուսումնասիրել են նաև միջազգային շուկայի գները և պարզել, որ դրանց հումքի գները ևս բարձրացել են։

«Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք»,– նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։