Իրանն ուժեղացրել է սահմանների պաշտպանությունը

Իրանն ուժեղացրել է իր սահմանների պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին։

«Իրանի զինված ուժերը, ամրապնդելով պաշտպանական սահմանները, հայտարարում են, որ երկրի սահմանամերձ շրջանների և այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է», - ասել է բարձրաստիճան զինվորականը:

Նա մատնանշել է Ղարաբաղյան հակամարտության գոտուց Իրանի տարածքում հայտնված արկերի փաստերը։ Շեկարչին հակամարտության կողմերին կոչ է արել չհատել Իրանի կարմիր գիծը և խնդիրները լուծել երկխոսության միջոցով: Հակառակ դեպքում իրանական կողմը չի հանդուրժի, տեղեկացնում է Sputnik Armenia։