2020-10-23 18:41
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ն անհանգստացած է. Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ կան
Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է այդ երկրում ահաբեկչությունների վտանգի և օտարերկրացիների առևանգման մասին։
Ինչպես նշվում է դեսպանության կայքում, ամերիկացի դիվանագետները հավաստի տեղեկություններ են ստացել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում հնարավոր ահաբեկչական հարձակումների ու ամերիկացիների և այլ օտարերկրացիների առևանգման վտանգի մասին:
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հատուկ զգուշություն ցուցաբերել օտարերկրյա քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում, այդ թվում՝ գրասենյակային և առևտրային խոշոր կենտրոններում:
Անկարայի դեսպանատանը և Թուրքիայի այլ քաղաքներում գործող հյուպատոսություններում ժամանակավորապես կդադարեցվի հյուպատոսական ծառայությունների մատուցումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: