Տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի և Մայք Պոմպեոյի հանդիպումը

Տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Պոմպեոն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների բռնկումը կասեցնելու նոր միջազգային փորձի շրջանակներում:

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ մտադիր է բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոhոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նպաստելու համար, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։