ՀՀ ՊՆ. Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում

Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»,–գրել է Ստեփանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: