Վահրամ Պողոսյան․ ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու

Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց. Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։