2020-10-24 11:00
Լրատվական գործակալություններ
0
Ջախջախված հակառակորդը լքել է զրահատեխնիկան ու փախել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թշնամու որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են և կորցնելով ռազմատեխնիկան` դիմել փախուստի և փորձել թաքնվել մոտակա անտառներում և ձորակներում։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ բացառիկ տեսանյութ է հրապարակել արցախյան ռազմաճակատի հարավային հատվածից։ Տեսանյութը նկարահանել է banak.info կայքը։
Դրանում ներկայացված է ջախջախված հակառակորդի կողմից լքված զինտեխնիկան։
Տեսանյութում պատկերված է հիմնականում զրահատեխնիկա, որը շարված է ճանապարհի ողջ երկայնքով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։