Wargonzo. Թուրքիան Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1200 հատուկ ջոկատային

Թուրքիան իր 1200 հատուկ ջոկատայիններին ուղարկել է Ադրբեջանը՝ Արցախի ռազմաճակատում պատերազմելու համար, Ստամբուլի իր սեփական աղբյուրներին հղումով անելով՝ հայտնում է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի «Wargonzo» Telegram ալիքը:

Նշվում է, որ խոսքը թուրքական Քրդստանից եկած լեռնային հատուկ նշանակության ջոկատայինների մասին է: Անկարան նախ նրանց հասցրել է Բաքու, իսկ հետո մարտիկներին տեղափոխել են Արցախի ռազմաճակատ: Նրանք գործելու են լեռնային շրջաններում:

Ռազմական թղթակիցն ընդգծում է, որ թուրքական հատուկ նշանակության ջոկատները փոխարինելու են ադրբեջանցիներին: Սա հարկադիր միջոց է, քանի որ Բաքվից ճակատ ուղարկված մարտիկներն ի վիճակի չեն դիմակայել Լեռնային Ղարաբաղի պարտիզանների և աշխարհազորայինների հետ ուղղակի բախումներին և մարտերին:

Խոսքը հարավային ճակատի, ինչպես նաև Ջեբրայիլի և Հադրութի ուղղության մասին է, տեղեկացնում է Aysor.am: