Ավստրալիայում հայերը պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավստրալիայի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում՝ պահանջելով իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան:

 

 

«Եկել է ժամանակը, որ կառավարությունից պահանջենք դադարեցնել լռությունը պատերազմի, բռնության և ցեղասպանության մասին: Հայոց ցեղասպանությունը վերապրածներն ամբողջ աշխարհից ավելի քան երբևէ միավորված են Հայաստանից և Արցախից ժամանած իրենց եղբայրների ու քույրերի հետ: Մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ ընտանիք: Մենք հիասթափված էինք հումանիտար իրավունքների հարցում կառավարության լռությունից », - ասաց ցուցարարներից մեկը:

Նա նշեց, որ եկել է ժամանակը, երբ Ավստրալիայի կառավարությունը կոտրի լռության շղթաները և ճանաչի Արցախի անկախությունը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: