Հայերը երթ են անցկացնում Մայամի Բիչում

Ավելի քան 100 ցուցարար երթով շարժվել է դեպի Մայամի Բիչ՝ կոչ անելով դադարեցնել Արցախում ռազմական գործողությունները:

Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել հայամետ բողոքի ցույցեր:

Ցուցարարները հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ ծածանելով հայկական դրոշներ և պաստառներ, տեղեկացնում է Aysor.am։