Հրթիռակոծված Ստեփանակերտը. Ադրբեջանը կրակել է «Սմերչ» հրթիռներով

Թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա կիրառել են «Սմերչ» հրթիռներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը

«Նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ադրբեջանը երեկ կրկին հարվածներ էր հասցրել Ստեփանակերտին։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չկան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: