2020-10-24 15:31
Լրատվական գործակալություններ
0
Արայիկ Հարությունյան. Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությունը ուղերձ է ողջ աշխարհին
Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է, իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Երջանի՛կ լինեք»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը: