2020-10-24 16:36
Լրատվական գործակալություններ
Շուշան Ստեփանյան. Հայկական ինքնաթիռի խոցման մասին լուրը բացարձակ սուտ է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական մարտական ինքնաթիռի ոչնչացման մասին` Ադրբեջանի հայտարարությունը:
«Հայկական ինքնաթիռի խոցման մասին լուրը բացարձակ սուտ է», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին ռազմաճակատի Սանասարի (Կուբաթլուի) ուղղությամբ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հայկական օդուժի մարտական ինքնաթիռ: