2 314 դեպք. Վարակվածների թիվը դարձավ 77 837

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 314-ով և դարձել 77 837։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 25 412 (+2 080) մարդ, կատարվել է 377 340 (+4 790) թեստավորում, առողջացել են վարակվածներից 50 908-ը (+207)։ Գրանցվել է մահվան 1 180 (+23) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4-ով և դարձել 3 373, տեղեկացնում է Sputnik Armenia-ն ։