Իսրայելը մարդասիրական օգնություն է ուղարկել Ադրբեջանին

Իսրայելը մարդասիրական օգնություն է ուղարկել Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Yedioth Ahronoth–ին։

Պարբերականը պնդում է, որ նմանատիպ առաջարկ մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելն արել էր նաև Հայաստանին, սակայն Երևանը դեռ չի պատասխանել։

ՌԻԱ Նովոստին Իսրայելի ԱԳՆ–ին հարցում է ուղարկել` մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն պատասխան դեռ չի ստացել։

Նշվում է, որ Ադրբեջանը Իսրայելից մարդասիրական և բուժօգնություն է խնդրել, Իսրայելը համաձայնել է, և անցած շաբաթվա վերջին բժշկական սարքավորումներ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր (դեղորայք, հագուստ, ծածկոցներ և տաքացուցիչներ` անօթևան մնացածների համար) են փոխանցվել։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի պատճառով Երևանն Իսրայելում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար։

Նշենք, որ հայկական ԶՈւ–ի կողմից խոցված Ադրբեջանի ԶՈւ զինտեխնիկայի մի մասն իսրայելական արտադրության է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։