Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Մակրոնի հասցեին Էրդողանի վիրավորանքները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և «զրպարտիչ քարոզչությունն» իր երկրի հասցեին:

Նախագահ Թայիփ Էրդողանը կոշտ քննադատել է Փարիզի՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի ծրագրերը և Ֆրանսիայում «լուսավոր իսլամի» կառուցումը: Նախօրեին նա ասել է, որ Մակրոնը «կորցրել է իր մտքի նկատմամբ վերահսկողությունը» և «հոգեկան վիճակի բուժման» կարիք ունի: Այս խոսքերից հետո Ֆրանսիան հետ է կանչել խորհրդակցությունների համար իր դեսպանին Անկարայից:

«Քոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանի բացակայության ֆոնին, վերջին օրերին ավելացվել է Ֆրանսիայի դեմ ատելությունն ու զրպարտիչ քարոզչությունը, որը ցույց էր տալիս մեր և մեր մեջ ատելություն սերմանելու ցանկություն, ինչպես նաև ուղղակի վիրավորանքներ հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակով», - ասված է նախարարի հաղորդագրությունում:

Չարագործը հոկտեմբերի 16-ի երեկոյան Փարիզի մերձակայքում գտնվող Քոնֆլան-Սենտ-Օնորինի ուսումնական հաստատության մոտակայքում գլխատել է պատմության ուսուցչին: Ոստիկանությունը գնդակահարել է հարձակվողին, տեղեկացնում է Aysor.am: