Ռուսաստանը տրամադրել է Ադրբեջանի ՊՆ-ին Ղարաբաղի մարտերում Սիրիայից ահաբեկիչների մասնակցության տվյալները

Ռուսաստանը ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տվյալներ Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից ահաբեկիչների մասնակցության մասին, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

Նրա խոսքով, եթե Սերգեյ Նարիշկինը, որպես ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հայտարարել է, որ Սիրիայից արգելված ահաբեկչական կազմակերպություններից ահաբեկիչները Թուրքիայի միջոցով տեղափոխվել են Ղարաբաղ, ապա նա ունի դրա անհերքելի ապացույցները: «Ելնելով դրանից՝ արտաքին հետախուզության ծառայության կամ հատուկ ծառայությունների աշխատանքի շրջանակում ես համոզված եմ, որ այդ նյութերը ներկայացվել են Ադրեբջանի պաշտպանության նախարարությանը կամ հետախուզությանը, որպեսզի նրանք համոզվեն Նարիշկինի հայտարարությունների իսկության մեջ: Ինչու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, պատասխանատու անձինք չեն տեղեկացրել իրենց նախագահին՝ արդեն երկրորդական հարց է: Ես համարում եմ, որ այդ տվյալներն ունի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, և նրանք պարտավոր էին տեղեկացնել իրենց ղեկավարին»,-ասել է Վոդոլացկին:

Պատգամավորի կարծիքով, եթե Ալիևը չի տեղեկացվել այդ մասին, ապա դրա համար պատասխանատու մարդիկ նախագահի կողմից չեն, այլ ինչ-որ անհասկանալի փակ դեր են խաղում:

Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը խոստացել էր, որ, ԱՀԾ տեղեկություններով, Ղարաբաղում ակտիվորեն ներքաշվում են վարձկաններն Մերձավոր Արևելքում միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, ընդ որում՝ խոսքը վերաբերում է հարյուրավոր կամ անգամ հազարավորի արմատականներին, տեղեկացնում է News.am: