Փաշինյան․ Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 08:00-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու առնչությամբ՝ ՀՀ վարչապետը հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան ընդգծել էր. «Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»: