2020-11-01 17:52
Լրատվական գործակալություններ
Associated Press-ի ազդեցիկ տեսանյութը Արցախում խաղաղ բնակչության տառապանքների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Associated Press հեղինակավոր լրատվական գործակալությունը հրապարակել է ռեպորտաժ Արցախում տիրող իրադրության մասին, որում ցուցադրվում են խաղաղ բնակիչների տառապանքներն ու ռազմաճակատում նահատակված զինծառայողների հուղարկավորության արարողությունների հատվածները: Ռեպորատժով Facebook-յան էջում կիսվել է օմբուդսմեն Արման Թաթոյանը:
«Associated Press-ի այս ազդեցիկ տեսանյութը ևս մեկ անժխտելի է ապացույց է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների, Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտում իրականացնելու քաաքականության մասին»,- գրել է օմբուդսմենը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: