1 194 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 93 448

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 194-ով և դարձել 93 448։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 35 215-ը (+524) մարդ, կատարվել է 410 524 թեստավորում, առողջացել են վարակվածներից 56 466-ը (+639)։ Գրանցվել է մահվան 1 767 (+28) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3-ով և դարձել 376, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։