2020-11-03 09:39
Լրատվական գործակալություններ
Արցախի ԱԻՊԾ. Լուսադեմին թշնամին «Սմերչ»-ից կրակ է բացել Մարտունիի և Շուշիի ուղղությամբ
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
«Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ»կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։
Տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։