2020-11-03 11:28
Լրատվական գործակալություններ
0
Կատալոնական Սանտ Իլարի Սակալմի քաղխորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքի քաղաքային խորհուրդը դատապարտել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիան, որի ընթացքում թիրախավորվել են Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերը և քաղաքացիական բնակչությունը։
Քաղաքային խորհուրդը կոչ է արել հարգել մարդու իրավունքները, դադարեցնել հարձակումները և վերսկսել խաղաղ բանակցությունները, տեղեկացնում է News.am-ը։