2020-11-03 11:32
Լրատվական գործակալություններ
0
«Իրատես». ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍԵԼ ԵՎ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՂՋ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԹՈՂՆԵԼ ՄԻԱՅՆ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍԵՐԻՆ
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունը թեև չցանկացավ ընդդիմության առաջարկն ընդունել և պետական պաշտպանության կոմիտե ստեղծել, այսինքն՝ տեղի ունեցողի պատասխանատվությունը, ըստ էության, կիսել, բայց քարոզչական հարթակում լրիվ այլ մարտավարություն է ընտրվել։
Իշխանամերձ շրջանակներից հստակ ուղերձ է ձևակերպվել ու արդեն շրջանառության մեջ դրվել, թե այս ամենը հենց նախորդների մեղավորությունն է, նրանց քաղաքականության հետևանքը։ Ասում են, որ այս կերպ փորձ է արվում մեղավորությունը կիսել և իրադրության ողջ ծանրությունը չթողնել միայն գործող իշխանության ուսերին, քանի որ պատերազմից հետո շատ հարցեր իրենց պատասխանին են սպասում, ու այդ բեռն իշխանությունը չի ուզում միայնակ տանել»։
Aysor.am