ՊՆ. Հակառակորդի արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք

Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, որ հակառակորդը հրետակոծում է հարևան պետության տարածքը։ Իրանի տարածքում նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքեր ընկնելու դեպքեր են արձանագրվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։