2020-11-04 11:24
Լրատվական գործակալություններ
0
Շուշիի ուղղությամբ ծանր հրետանի է կիրառվել, տուժածներ կան
Կեսգիշերից հետո թշնամական կողմը, ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը, Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։