Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԻՔՆԱԿԱՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵԶՈՔԱՆՈՒՄ ԿԱՄ ՆՎԱԶՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞նչ կտա Փաշինյանի ինքնակամ հրաժարականը
1. Ձևավորվում է Պաշպանության Պետական Կոմիտե (ՊՊԿ), որտեղ պետք է ընդգրկվեն փորձառու, քաղաքական–դիվավագիտական ու ռազմական գիտելիքների տիրապետող պրոֆեսիոնալներ:
2. Իքնակամ հրաժարականի դեպքում չեզոքանում կամ նվազում է հասարակության մեջ առկա ատելությունն ու չարությունը: Հայտարարությամբ Փաշինյանը հատուկ ընդգծում է, որ դա անում է ինքնակամ, իրավիճակի թելադրանքով՝ հանուն պետության և հաղթանակի: Կոչով դիմում է ժողովրդին՝ համախմբվել ՊՊԿ-ի շուրջ:
3. Արմատապես պետք է փոխել արտաքին քաղաքականության շեշտադրումներն ու որակը: Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի համար պետք է լինեն համազիչ և վստահելի գործընկեր: Ժամանակին Պուտինին՝ «ԿԳԲ-չնիկ գյադա» կամ դեսպանության առաջ ՌԴ-ն դրոշը այրող պաշտոնյանները ինքնակամ մեկուսանում կամ մեկուսացվում են բանակցային գործընթացից:
4. Նոր իշխանությունն ուղերձով դիմում է ժողովրդին՝ ստեղծված ծանր իրավիճակից պետությունը դուրս բերելու, ռազմաճակատում իրավիճակը փոխելու հստակ և իրատեսական ծրագրով:
5. ՊՊԿ-ն, ԱԺ-ի հետ համախոհուրդ, ձևավորում են ժամանակավոր կառավարություն՝ 6–8 ամիս ժամկետով:
6. ԱԺ-ն այդ ընթացքում փոփոխություններ է կատարում ,,Կուսակցությունների մասին,, օրենքում և Ընտրական օրնսգրքում:
7. Վերը նշված ժամկետում նշանակվում է ԱԺ արտահերթ ընտրություններ:
8. ԱԺ արտահերթ ընտրություններին հաջորդող նոր կառավարություն ձևավորելուց հետո ՊՊԿ–ն և Ժամանակավոր կառավարությունը անմիջապես վայր են դնում իրենց լիազորությունները:
Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ, ֆեյսբուքյան էջ