Wargonzo. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՇԻԱ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Բաքվի գեներալները թուրքերի կողմից բանակի ղեկավարումից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում են ապստամբություն սկսել գերատեսչության ներսում: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ իրենց մարդկանց ռազմաճակատում փաստացի ղեկավարում են Թուրքիայի հատուկ ծառայությունները և արմատական սուննիական թևի թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները: Այս մասին հայտնում է Wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով աղբյուրները Ստամբուլում:
«Ալիևը ևս կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ: Այժմ նրա շրջապատում ներկլանային կոնֆլիկտ է բռնկվել: Փաշաևների` Ալիևի կնոջ կլանը նրանից Անկարայի արտաքին վերահսկողության տակ լիարժեք անցում է պահանջում: Ընդ որում, դա պահանջում է դա անել հենց հիմա: Իսկ Ալիևը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ` Մոսկվայի հետ երկխոսություն իմիտացնելով` Ռուսաստանի Դաշնության հետ կապերի արմատական սկանդալային խզումից խուսափելու համար: Ընդ որում, նա հիանալի հասկանում է, որ ամեն դեպքում ստիպված է լինելու պառկել Էրդողանի տակ:
Մի խոսքով` Ադրբեջանի ղեկավարը բազմավեկտոր իրավիճակում է հայտնվել»,- գրում է տելեգրամ ալիքը: