Trimble Inc.-ը դադարեցրել է թուրքական Bayraktar-ի բաղադրիչների մատակարարումը

Trimble Inc.-ը դադարեցրել է բաղադրիչ մասերի մատակարարումը թուրքական Bayraktar հարձակողական անօդաչու թռչող սարքերի համար, որոնք Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են Արցախում խաղաղ բնակիչների դեմ:

Թուրքիային բաղադրիչների վաճառքի դադարեցման մասին հայտարարել է ընկերության ավագ փոխնախագահ Ջիմ Քըրքլենդը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադան էր հրաժարվել թուրքական ԱԹՍ-ների համար բաղադրիչների մատակարարումից, տեղեկացնում է Aysor.am: