2020-11-04 21:34
Լրատվական գործակալություններ
Հայկական կողմը ոչնչացրել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՀ պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է, թե ինչպես է հայկական զինուժը հայտնաբերել, հետևել ու ոչնչացրել Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը: Ընդ որում, այդ ամենն արվել է հայկական կողմի անօդաչու թռչող սարքերով:
Դրանցով հայկական կողմը նախ հետևել է թշնամական ուժերի շարժին, ապա կուտակման վայրում հրետանային դիպուկ հարվածներով ոչնչացրել դրանց:
ՊԲ-ն նաև հայտնում է, որ վնասազերծված ստորաբաժանման կազմի հիմնական մասն, ամենայն հավանականությամբ, սիրիացի վարձկաններ են եղել։
Բանն այն է, որ կադրերից մեկում, մինչև հայկական հրետանու հարվածները, երևում է, թե ինչպես է խմբավորման զինյալների մեծ մասն, ըստ ամենայնի՝ մահմեդական աղոթք (նամազ) անում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։