Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Տեղեկությունն Արցախի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իմ անձնական տեղեկություններով` երեկվա դրությամբ նա արդեն բնական շնչառության էր անցել, այսինքն՝ արհեստական շնչառության սարքից անջատվել էր»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա դժվարացավ հստակ նշել, թե երբ հրամանատարը կկարողանա վերադառնալ ծառայության, բայց հույս հայտնեց, որ հնարավորինս արագ կապաքինվի, տեղեկացնում է Sputnik Armenia: