2020-11-05 12:33
Լրատվական գործակալություններ
Արտակ Բեգլարյան. Ինչո՞ւ Արցախ չեք այցելում
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվիթերյան գրառմամբ հարցեր է ուղղել այն դիվանգետներին ու մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք մարդկայնորեն հասկանում են ու կիսում Արցախի ժողովրդի ողբերգությունները, տեղեկացնում է Panorama.am-ը.
1. Ինչո՞ւ են հակադրվում ձեր մարդկային զգացմունքներն ու մասնագիտական գործողությունները։
2. Ինչո՞ւ մարդու իրավունքներն ու խաղաղությունն առաջնահերթ չեն։
3. Ինչո՞ւ Արցախ չեք այցելում։