2020-11-05 12:37
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանից Հայաստան ևս 50 տոննա հումանիտար օգնություն է եկել
Մոսկվայից Արցախի համար մարդասիրական բեռի նոր խմբաքանակ է հասել Երևան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը։
«50 տոննա քաշով մարդասիրական բեռը Երևան է հասել երեկ երեկոյան։ Դրա մեջ առկա են դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ»,-նշված է հայտարարության մեջ:
Հումանիտար օգնությունը հավաքվել է Ռուսաստանում բնակվող հայերի ջանքերով։
Նշենք, որ վերջին հինգ շաբաթների ընթացքում Ռուսաստանից Հայաստան հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն է հասցվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։