2020-11-05 13:22
Լրատվական գործակալություններ
0
ՊԲ. Մարտադաշտում թողնելով մեծ քանակությամբ կենդանի ուժ` թշնամին հետ է շպրտվել
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
«ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: