2020-11-05 21:18
Լրատվական գործակալություններ
Ամերիկյան Էնգլվուդ Քլիֆսը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Էնգլվուդ Քլիֆսի քաղաքային խորհուրդը (Նյու Ջերսի) բանաձև է ընդունել, որով ճանաչում է Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման իրավունքը: ANCA- ի փոխանցմամբ՝ բանաձևն ընդունել է քաղաքապետ Մարիո Կռանյակը:
Փաստաթուղթը դատապարտում է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները արցախահայության վրա, տեղեկացնում է Aysor.am-ը: